Առաջնորդների համախմբումը պարտադիր է․ Փաշինյան...

Հայաստանի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարները հնարավոր ամեն բան անում են, որպեսզի կասեցնեն թուրք-ադրբեջանական ագրեսիայի հնարավոր վտանգները, և որ ամենակարևորն է՝ կանգնեցնեն այս պատերազմը, որը ծանր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար։

Չնայած նրանց բոլորի ջանքերին այս պահին դեռևս չի ստացվում համատեղ ուժերով գործել։ Սա մեր ներքաղաքական կյանքի հիմնական բացթողումն է, որը շատ արագ պետք է շտկել։ Մենք ժամանակ չուեննք թիմերի բաժանվելու և առանձին գործելու։ Այս առումով կարևոր է վարչապետ Փաշինյանի դերը։ Նա պետք է լինի այն սյունը, որի շուրջ կլինի համախմբումը, բայց նաև նա պետք է լինի առաջինը, որ պետք է համնախմբման քայլ անի։ Օրերս կուսակցությունների հետ ահնդիպումը ցույց տվեց, որ վարչապետ Փաշինյանը պատրաստ է հանուն պետության համնագործակցել բոլոր ուժերի հետ, ուստի հիմա արդեն ժամանակն է առավել արդյունավետ միջոցներ գործի դնել։

Վարչապետ Փաշինյանը իր շուրջ պետք է հավաքի բոլոր նախկին  ռազմաքաղաքական առաջնորդներին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Հայաստանի վարչապետներ Հրանտ Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին, Խոսրով Հարությունյանին, Կարեն Կարապետյանին, Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին։ Նշվածները բոլորն էլ կարող անհատներ են, ունեն լայն կարպեր և հնարավորություններ, որոնք համակարգված գործի դնելու դեպքում կարող է աննախադեպ արդյուքն արձանագրվել։ Այս կտարվածքով հատկապես կարևոր է նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի դերը։ Առաջինը հրաշալի հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության գործող իշխանությունների հետ, իսկ ահա Սերժ Սարգսյանը մեծ ազդեցություն ունի եվրոպական քաղաքական շրջանակներում։

Վարչապետ Փաշինյանը պետք է նաև ԳՇ շուրջ համախմբի բոլոր ականավոր գեներալներին, որոնք այս պահին էլ պատարստ են առաջադրանք ստանալ և իրականացնել։ 

Այս պահին սա համախմբված հանրության ջանքերի լավագույն մեկտեղումը կլինի։ Սա նաև թույլ կտա վարչապետ Փաշինյանին առավել հանգիստ պայմաններում քննարկել բանակի և պետության առաջ կանգնած խնդիրները հետպատերազմական շրջանում։ Ստեղվելիք պլատֆորմը կարող է  նաև մեծ օգտակարություն ունենալ նաև հետպատերազմական Հայաստանի համար։