Առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք...

«Երբ կնքվի «խաղաղության պայմանագիրը», կքննարկվի անկլավների, այդ թվում Արծվաշենի հարցը,  առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, երբ որ «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որի դրույթներից, ենթադրում է, մեկը կամ դրան հաջորդող գործընթացներից մեկը կլինի  դեմարկացիա-դելիմիտացիա երևույթները, այդ  հարցերը կդիտարկվեն համատեքստում, կքննարկվեն, թե ինչ իրավական հիմքեր կան, որովհետև անկլավի կամ որևէ տարածքի համար նույնպես պետք է իրավական հիմքեր լինի՝ «մենք ինչ ունենք իրենց մոտ, իրենք ինչ ունեն մեզ մոտ»։

«Համապատասխան հանձնաժողովները որոշակի աշխատանք անելուց հետո  կքննարկեն և  որոշակի եզրակացության կգան: Առաջին հերթին հենց Արծվաշենը պետք է քննարկենք»,- ասաց Սանոսյանը: