Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակեց տնտեսական ակտիվության օպերատիվ ցուցանիշները: Ինչպես որ ակնկալվում էր, հունվա-փետրվար ամիսների կուտակային -6.7% անկման փոխարեն առաջին եռամսյակով ունեն -2.0% անկում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Արդյունաբերություն , -7.9% անկման փոխարեն -3.9% անկում:
Գյուղատնտեսություն, -1.0% անկում առաջին եռամսյակի արդյունքներով:
Շինարարություն, 1.0% աճի փոխարեն 4.7% աճ:
Ծառայություններ, -12.5% անկման փոխարեն -8.1% անկում:
Առևտուր, -11.3% անկման փոխարեն, -5.6% անկում:
Հիշեցնեմ, որ հունվար -փետրվար ամիսների համեմատ եռամսյակի արդյունքներով ցուցանիշների բարելավումները կրում են բազային էֆֆեկտի ազդեցությունը (տես նախորդ հրապարակման գրաֆիկները):
Ներկայացնում ենք Վարդան Արամյանի Facebook-ն նախորդ գրառումը