Առաջին անգամ է նման բան տեղի ունենում. Վճռաբե...

Հիմա վճռաբեկ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, ու օրինաստեղծությամբ է զբաղվել, որի իրավունքը բացարձակապես չունի, այդ հետևանքներին փորձում ենք ինչ-որ ձև լուծում տալ: Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատարանը միայն օրենք կիրառող է, դատարանը օրենք ստեղծող չէ, մենք դուրս ենք եկել այն մոդելից, որը Հայաստանում է: Իրական խնդրի աղբյուրը այդտեղ է, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց, և դրանից հետո Սահմանադրական դատարանից սկսած՝ և հատկապես Վճռաբեկ դատարանը, սկսել են օրինաստեղծությամբ զբաղվել»,- նշել է նա:

Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն է:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։