ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով․
«Մի շարք քաղաքացիներ երեկ ՝ սեպտեմբերի 15-ին, երթով շարժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ ցանկություն հայտնելով հանդիպել նախագահ Քոչարյանին։
Այսօր առավոտյան, արդեն, հայտարարվել է տեղի ունենալիք հանդիպման վայրի և ժամի մասին:
Հաշվի առնելով լրատվամիջոցների՝ լուսաբանման համար Երկրորդ նախագահի գրասենյակին ներկայացված հայտերը, հայտնում ենք, որ քաղաքացիների հետ հանդիպումը տեղի է ունենալու փակ՝ չլուսաբանվող ձևաչափով. լրատվամիջոցների հայտագրում և մասնակցություն նախատեսված չէ:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ առաջիկայում նախագահ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի անցկացման վայրի և ժամի մասին նախապես լրացուցիչ կհայտնենք»։
Բագրատ Միկոյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող։