Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համան...

Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ այս պահին բանակցային սեղանին դրված որևէ կոնկրետ թուղթ չկա։

«Բայց բանակցություններ պետք է տեղի ունենան, որտեղ բազմաթիվ անորոշություններ պետք է որոշակիացվեն», - ասաց ՀՀ վարչապետը։