Առաջիկայում լավատեսական ոչինչ չի սպասվում․ Նի...

Գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին պարարտանյութերով աջակցելու ծրագրով մենք արձագանքում ենք գնաճին, մասնավորապես պարարտանյութերի շուկայում առկա գնաճին։ Բայց նաև պետք է արձանագրենք, որ վերջին 2 տարիների ընթացքում գնաճային, պայմանական ասած, երկրաշարժեր են տեղի ունենում։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը կովիդն էր, երկրորդը աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Այս առումով լավատեսական ոչինչ չի սպասվում առաջիակյում։ Ակնհայտ է, որ աճելու են նաև գյուղատնտեսական արտադրանքի գները և չմշակվող հողերի շահութաբերություն կարող է գոյանալ»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ ավանդական գյուղատնտեսությունը ապագա և հեռանկար չունի՝ կապված ջրի և կլիմայական փոփոխությունների հետ։