Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջ...

Հունիսի 4-ի ցերեկը հանրապետության շրջանների զգալի մասում, 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 4-ի ցերեկը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 ասիճանով, 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։