Իշխանության նախընտրական քարոզարշավն անցկացվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ տարածելով։ Այդ մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիսի ընթացքում հայատարարեց դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 24 ժամ տալուն, որպեսզի նա այդ ընթացքում իր մասին որևէ փաստ ներկայացնի։
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք խոսելու են միայն փաստերով և ապատեղեկատվություն չեն տարաելու։
Նրա խոսքով՝ դեռևս Փաշինյանին տրամադրված 24 ժամը չի անցել, ուստի դեռ պետք է սպասել այդ ժամանակի լրանալուն։



