Առաջարկում եմ բոլոր հարցերը դարձնել զեկուցվող...

Երեւանի ավագանու նիստի օրակարգում հարցերի գերակշիռ մասը չզեկուցվող է, եթե այդ սկզբունքով է լինելու աշխատանքը, մենք նիստին չենք գրանցվելու եւ չենք մասնակցելու: Այս մասին այսօր՝ ավագանու նիստի սկզբում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Առաջարկում եմ բոլոր հարցերը դարձնել զեկուցվող»,-ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Երբ կհասնենք օրակարգին եւ օրակարգի ամեն հարց, դուք որպես խմբակցության ղեկավար իրավասու կլինեք առաջարկել չզեկուցվողիցվ դարձնել զեկուցվող: Օրինակ, այստեղ ունենք հարցեր, Յուրի Սահակյանի, Ալպիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին: Այս բոլոր հարցերը, որը կցանկանաք, կդնեք քվեարկության»:

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որից զեկուցվող է միայն 6-ը: