Առաջարկ ԱՊՊԱ ընկերություններին․ ձայնագրող սար...

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱՊՊԱ ընկերություններին առաջարկ. այն տրանսպորտային միջոցները, որոնք կահավորված կլինեն երթևեության ընթացքը ձայնագրող սարքերով, ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս կիրառեն զեղչեր: Մասսայական այդպիսի համակարգին անցնելիս այն զգալիորեն կնպաստի անվտանգ երթեկության ապահովմանը, վթարների դեպքում կբարձրացնի գործի քննության օպերատիությունը, օբյեկտիվ և արդարացի որոշումներ կայացնելուն:
Կարելի է նույնիսկ օրենքով այն դարձնել պարտադիր պայման: Այստեղ հաստատ արդարացի չեն լինի այն պնդումները, որ դա լրացուցիչ բեռ է վարորդների համար: Խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին: Առավել ևս, մեր մեքենաների վրա կատարվող ծախսերի համեմատ (թանկանոց բանտաժ, տյունինգ և այլն) այն չնչին ծախս է: