Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազ...

Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանն իր միջուկային դոկտրինում հերթական փոփոխությունն է կատարել։ Ի տարբերություն նախորդ տարբերակի, որտեղ Ռուսաստանն իրեն իրավունք էր վերապահում օգտագործել միջուկային զենք, երբ պետության գոյությանը ծայրահեղ վտանգ է սպառնում, ապա հիմա' եթե կա վտանգ ինքնիշխանությանը, կամ տարածքային ամբողջականությանը։

Մեր ժամանակներում նույնիսկ Ռուսաստանի նման երկիրը վստահ չէ իր սուվերենության ու տարածքային ամբողջականության հարցում, էլ ինչ կարող ենք ասել մյուսների մասին։

Սա արդեն նոր հնարավորություններ է բացում նաեւ մյուս երկրների համար, որոնք կփորձեն միջուկային զենք ստեղծել։

Առաջին թեկնածուներն են Ուկրաինան եւ Իրանը, հերթում են Թուրքիան, Ճապոնիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան...:

Գուցե ժամանակն է եկել մենք էլ դրա մասին մտածենք, եթե մինչ այդ գործող թյուրիմացությունը չփակի ատոմակայանը»: