Արաբկիրում ապամոնտաժելու ենք շուրջ 180 ավտոտն...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժելու ենք շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք։

Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելով կանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի:

Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքը»։