Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարական խորհրդի նիստին:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Նիստի շրջանակներում նախատեսվում են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ: