Արա Այվազյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի...
Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
 
Այդ մասին տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից։
 
Երկուստեք գոհունակություն հայտնվեց բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:
Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր փոխանակեցին Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: