Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ, 3 դեմ և 6 ձեռնպահ ձայնով ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծով սահմանվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես «Քաղաքացու օր»: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես «ՀՀ քաղաքացու օր» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:



