Ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակ...

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել

 
  • ՀՀ Ազգային ժողովից՝ 
  • ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը , որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում,
     
  • անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար։
  • Արտաքին և ներքին բոլոր ոլորտներում ձախողված և պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։

Եվ ուրեմն՝ միասին համախմբվում ենք ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին, Ազգային ժողովի մուտքի դիմաց, Բաղրամյան պողոտայում։

Պաշտպանենք մեր պետությունը

«Միասին» շարժման համակարգող խորհուրդ