Ապրիլի 24-ին փակ կլինեն մի շարք փողոցներ. Ոստ...

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ «Ծիծեռնակաբերդում» կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին` ժամը 6:00-ից մինչև 24:00-ն, մայրաքաղաքի մի քանի փողոցներում  երթևեկությունը կսահմանափակվի:

Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա: