Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել։ Այս մասին հայտնում է դատական համակարգի տելեգրամյան ալիքը։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր։ Այսպես, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը։
Հողատարածքի միջին շուկայական արժեքը կազմում է 81.9 մլն դրամ։



