Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․...

Նոյեմբերի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող ինքնաձիգ առգրավվեց։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովո փողոցի 57-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները նշված հասցե մեկնեցին։ Տնից հայտնաբերվեց «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` դատարկ փամփշտատուփով:

Ըստ 57-ամյա տղամարդու` ինքնաձիգը ձեռք էր բերել 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրության մեջ: