Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկի թերակղզու հատվածում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։
Տեսչական մարմնից հայտնում են, որ «Արարատ» հանգստի գոտու տարածքում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից կատարվել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։