Ապօրինի արդյունահանման պատճառով պետությանը պա...

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում:
Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ 50 հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը մոտակա տեսակավորման կետից իրացվել է շուրջ 330 միլիոն դրամով: Հայտնում են ՆԳՆ-ից:

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: