
Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կաշխատի Սանկտ Պետերբուրգում... մի շարք միջազգային հեռախոսազանգեր, մենք ձեզ տեղյակ կպահենք։ Եվ նաեւ օրվա կեսին նախագահի ոչ պաշտոնական հանդիպում է նախատեսված ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հետ»,- ասել է նա լրագրողներին։
Պեսկովի խոսքով՝ հանդիպումը կանցկացվի Կոնստանտինովսկի պալատում։ Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղարը դա շատ կարեւոր իրադարձություն է անվանել հաջորդ շաբաթ կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում։