Ապագա հանցագործները մեզ մոտ են գալիս․ ՌԴ քննչ...

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը խոսել է միգրանտների մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստան մեկնող շատերը ապագա հանցագործներ են։

Այսպես է նա մեկնաբանել Կենտրոնական Ասիայում հանցագործությունների աճը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

«Ապագա հանցագործները մեզ մոտ են գալիս։ Արդյո՞ք նրանք մեզ պե՞տք են։ Իհարկե՝ ոչ», - ասել է Բաստրիկինը։

Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչու հարևան երկրների քաղաքացիները «չեն կարող ապրել իրենց հայրենիքում»։