Անվտանգության խորհրդի քարտուղարը հարգանքի տու...

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր»
զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան
պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների, Հայաստանի ազգային հերոս Մոնթե
Մելքոնյակի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:


Անվտանգության խորհրդի քարտուղարը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների
հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: