«Անվերջ եղբայրություն-IV» բազմազգ զորավարժութ...

«Անվերջ եղբայրություն-IV» բազմազգ զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն ռազմական փորձի փոխանակման և գործնական հմտությունների կատարելագործման, այլև միջազգային անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության պահպանման տեսանկյունից: Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հասանովը ասել է, որ եղբայրական և բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ գործունեությունը, առաջադրված խնդիրների բարձր պրոֆեսիոնալ կատարումը վկայում են համերաշխության և համագործակցության հետագա խորացման մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինների մասնակցությամբ համատեղ բազմազգ զորավարժություն: