Անվավերները խոսում են «անվավերության» մասին....

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի շահերի սպասարկման տիրույթ անցած հոգևորականների «մի գազելանոց» խումբիկը, որին ժողովուրդն արդեն կնքել է «10 տիրադավներ» անվամբ, հերթական քպական հայտարարությունն է տարածել: Եկեղեցուց հեռացած և Սուրբ խորանի առաջ իրենց իսկ տված ուխտը ուրացած, երդմնազանց եղած սույն «քպական» եպիսկոպոսները խոսում են այն մասին, թե Գերագույն հոգևոր խորհուրդը... անվավեր է:

Այստեղ են ասել՝ «իյա՜, իրո՞ք»: Ախր, ովքեր ու ինչի մասին են խոսում:

Տասը տիրադավները, որոնց մեջ կան այնպիսիք, որ ընդամենը 1 տարի առաջ քննադատում էին Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը, նշում, որ դրանք հակասահմանադրական են և այլն, ինչինչ վախերից կամ ճնշումներից դրդված, լրիվ անվավեր հանձնաժողով են ձևավորել 1 հոգու՝ Նիկոլ Փաշինյանի կամքով ու քմահաճությամբ և խոսում են... օրինավոր կառույցի անվավերության մասին: Դեռ մի բան էլ հայտարարում են, թե պետք է չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ «երկպառակություն սերմանող որոշումը»:

Պատկերացնո՞ւմ եք, նրանք խոսում են երկպառակությունից: Հենց նրանք, որոնք Հայ առաքելական եկեղեցուն դավաճանելով՝ իրենք են հենց պառակտում ու շփոթ սերմանում ազգային Եկեղեցում:

Թեպետ, տասը տիրադավներին անհանգստության մեջ գցած բուն պատճառները շատ ավելի հողեղեն են. իրենք հասկանում են, որ, մարզական եզրաբանությամբ ասած, հայտնվել են «խաղից դուրս» վիճակում: Ավելին, իրենք պարզորոշ հասկանում են, որ, էլի մարզական եզրաբանությամբ ասված, շուտով որակազրկվելու են, ըստ որում՝ գուցե ցմահ: Էլ ավելին, գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է պարտվել հայ ժողովրդի ու Հայ եկեղեցու դեմ պատերազմում: Դրա համար էլ իրար են խառնվել:

Ակնհայտ է, որ թե՛ նշյալ տիրադավները, թե՛ կեղծ «պատարագների» մասնակցողները բացարձակ փոքրամասնություն են, իսկ հոգևորականների ճնշող մեծամասնությունը, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը Եկեղեցու և Վեհափառի կողքին են...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում