Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Երևանի առաջի...

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 16-ի ԲԴԽ-33-Ո-106 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում: