Անթալիայում պլանավորվում Է Լավրովի եւ Կուլեբա...

ՌԴ-ի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի շփումը պլանավորվում Է: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ պլանավորվում Է, որ մարտի 9-ին Լավրովն ինքնաթիռով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի համաժողովին: «Պլանավորվել են մի շարք երկկողմ հանդիպումներ, դրանք բոլորը հրատապ են եւ հաստատվել են…  Այդ միջոցառումների շրջանակներում, խորհրդաժողովի պայմաններում, իսկապես, պլանավորվել Է հանդիպում, այդ շփումը պետք Է տեղի ունենա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Կուլեբայի միջեւ, մարդ, որը ներկայացնում Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը»,-ասել Է Զախարովան՝ հանդես գալով ռադիո «Սպուտնիկ»-ի եթերում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Էր, որ հանդիպումը պլանավորվում Է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում: Ռադիո Sputnik-ը հեռարձակումն սկսել Է չորեքշաբթի օրը` մարտի 9-ին, 91,2 հաճախականությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: