
Անթալիայում տեղի կունենա Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Սպասվում է, որ Սիրիայի ղեկավարը կմասնակցի նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ալ Շարաան Թուրքիա էր այցելել փետրվարի սկզբին։ Բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իր պատրաստակամության մասին։