Պետությանն է վերադարձվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղայան 7 հասցեում գտնվող շենքի 51,9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նկուղային տարածքը և 0,08 հեկտար մակերեսով հողամասը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության օգոստոսի 6-ի նիստում։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ գերատեսչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի, քաղաքաշինության նախկին նախարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանի, ինչպես նաև իրավաբանական անձի՝ 2008 թվականի դեկտեմբերի 8-ի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։
Նրա խոսքով՝ գործի քննության ընթացքում ներկայացվել է հաշտության համաձայնություն, որը հաստատվել է դատարանի որոշմամբ։



