
Իշխանական բարձր հովանու ներքո ու պետական պահպանության «կռիշի» տակ աշխատող, իրենց տղայական չստացված ամբիցիաները խոսափողի միջոցով իրացնելու ամոթալի վիճակում գտնվող “решала”-ները ԱԺ֊ ն սահուն կերպով դարձրել են թաղի` խաղացնող֊դուրս անող «ուժեղ տղեքի» տիտղոսին արժանանալու սպարտակիադայի։ Այս մասին իր էջում գրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ու այս ամենն արվում է զուտ շեֆի հայհոյանքին չարժանանալու և սեփական բացարձակ հնազանդությունը ապացուցելու համար։
Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք…
ՀՀ քաղաքացիները ձեր թերարժեքության բարդույթի գերիները չեն,ոչ էլ էժան ներկայացումների սպառողները»։