
Հունիսի 17-ին և 18-ին միջազգային դիվանագիտության կենտրոն համարվող Վիեննայում տեղի ունեցավ Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի (Summit of First Ladies and Gentlemen Global Platform) կողմից կազմակերպված «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։ Միջոցառումը կայացավ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի և Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Այս մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից:
Աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը` աշխարհի տասնյակ երկրների բարձր կարգի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու փափուկ ուժի՝ որպես դիվանագիտության գործիքի կիրառման հնարավորությունները։
Աշխատաժողովին մասնակցում էին առաջին տիկիններ և պարոններ՝ Ալբանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Սլովենիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Գվատեմալայից, Գերմանիայից և այլն:
«Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» աշխատաժողովը ներառում էր չորս թեմատիկ ուղղվածությամբ խորացված քննարկումներ՝
- Միջազգային դիվանագիտության և Փափուկ ուժի դերը ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում,
- Միջազգային պրոտոկոլի դերը,
- Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները,
- Կանանց դերը աշխարհաքաղաքականության և խաղության մեջ
Աշխատաժողովի նպատակն էր համախմբել առաջին տիկնանց և պարոններին՝ խաղաղության կառուցման, նարատիվային երկխոսության և միջազգային համագործակցության խթանման շուրջ։ Այսօր, երբ աշխարհում հաճախ գերակշռում է կոշտ ուժի լեզուն, աշխատաժողովը կենտրոնանում էր փափուկ ուժի՝ կրթության, մշակույթի, մարդասիրության և հանրային վստահության և հանրային բարիքի վրա հիմնված ազդեցության կարևորման վրա։
Քննարկումների և մտքերի փոխանակման կլոր սեղանի շուրջ Աննա Հակոբյանը կիսվեց իր անձնական պատմությամբ` անդրադառնալով խաղաղության ձգտման և պահպանման գործում կանանց անփոխարինելի դերին: Նրա խոսքն ու փորձը մեծ արձագանք գտան երկրների Առաջին տիկնանց և պարոնների շրջանում, ովքեր բարձր գնահատեցին տիկին Հակոբյանի տեսլականը՝ նրան համարելով կանանց խաղաղարար գործունեության վառ օրինակ ու ոգեշնչող դերակատար։
Ժամանակակից խնդիրները պահանջում են ժամանակին համընթաց լուծումներ, և վաղուց այլևս արդյունավետ չեն դիվանագիտական և քաղաքական այն մոտեցումները, որոնք տարիներ շարունակ կիրառվել են: Այս շխատաժողովը փաստեց, որ փափուկ ուժի թիրախային և մտածված կիրառումը կարող է դառնալ գերարդյունավետ գործիք՝ մեր օրերի քաղաքական ու հասարակական վերափոխումների գործում: