
Օրերս Աննա Հակոբյանը մեղադրել էր հասարակությանը, որ իրեն դարձրել են տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ ու չգիտեմ՝ ինչ։ Ասում էր՝ աննամուս կոլաժներ են տարածում, երեխաների ծնունդն են պղծում։
Այս գրառմանը արձագանքել էր Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը՝ գրելով․«Ախր, այ քո ցավը տանեմ, էդ մենք չենք քեզ էդպիսին դարձրել, դու ըտենց էլ եղել ես։ Տունդ շինվի, կարո՞ղ ա մենք էինք քեզ զոռով տանում Կարապետյան Աշոտի կաբինետը»։
Աննա Հակոբյանը ավագանու նախկին անդամի այս գրառմանը առավել խիստ էր պատասխանել՝ գրելով․«Հերթական խոտակեր անասունը, որ, ինչպես յուրաքանչյուր չորքոտանի, պատասխանատու չէ իր խոսքի, ավելի ճիշտ՝ բառաչածի համար»։
Աննա Հակոբյանի այս գրառմանը բավականին կոշտ արձագանքել են քաղաքացիները։
Մարիամ Առաքելյանը գրել է․«Քեզանից ավելի լավ անասուն, այ բարոյական օրենքներից զրկված բունկեռների մեջ։ Մարդ քեզ ու քեզանից ***վածներին տեսնում է՝ հետ տալու ցանկություն է ունենում։ Գոնե էդ ****** բերանդ փակի»։
Մ. Հարությունյանը գրում է․«Նախկինները անտանելի էին, բայց նախկին առաջին դեմքերի կանայք նման բառապաշարով չէին հանդես գալիս։ Հիմա, որ մեկը աչքերը խփի, բերանը բացի, կասեք՝ վիրավորեց»։
Գոհար Այվազյանը գրում է․«Վերջապես հասանք նորաձեւ կրթության արդյունքներին»։
Անահիտ Խաչատրյանը գրում է․«Ուստա՛, էն որ փողոցային բառապաշարդ աջ ու ձախ շաղ ես տալիս, ինչ է թե քեզ վիրավորել են՝ զարմանալու բան չէ։ Պատկերացնում եմ, թե կադրից դուրս ինչ մակարդակի չալաղաջ արտահայտությունների ես տիրապետում (դա երեսիդ է գրված)։
Իսկ երբ Ադրբեջանի՝ իբր հոգևոր առաջնորդ Շուքյուրզադեն բացահայտ հայտարարում է, որ Էջմիածինն ադրբեջանական է, Հայ Առաքելական Եկեղեցին էլ՝ չարիք տարածաշրջանի համար, նրան ինչի՞ էջումդ գոնե մի քանի բառով չես պատասխանում։
Էդքան միջազգային կոնֆերանսների ես մասնակցել, քո ասելով՝ տիեզերական մասշտաբների հարգանք-պատիվ ունես (ոնց էիր ասել՝ տիեզերական անբարոյակա՞ն), էդ հզոր շրջապատդ ու կապերդ ինչու՞ չես օգտագործում ու էդ թուրքի ցրթանքին իր տեղը դնում։ Թե՞ էդ ամենը սրտիցդ է ասել, երևի ներքուստ նաև հրճվում ես։ Տեսնո՞ւմ ես, թե ինչ կարգի զզվելի երևույթ եք՝ թե դու, թե կողքիդ երկոտանին»։
Չշարունակելով՝ ասենք, որ կային հարյուրավոր նման մեկնաբանություններ։ Աննա Հակոբյանը, կարծում ենք, պետք է հասկանա, թե ինչպիսի ատելության է արժանացել հասարակության շրջանում։ Այո, վատ է, որ նման ատելության մթնոլորտ կա, բայց անկեղծության համար պետք է ասել, որ այդ ատելությանը Փաշինյանն ու իր կինը արժանացել են իրենց գործողությունների հետևանքով։