Աննա Հակոբյանը ներել է Արա Աբրահամյանին․ վարչ...

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեսյբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ հանդիպել է մոսկվայաբնակ գործարար Արտյոմ Վարդանյանի հետ․ «Հանդիպում «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ, Մոսկվայի եւ Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ»։

Լուրն իհարկե կարելի էր անտեսել, քանի որ Աննա Հակոբյանը իշխանության գալուց հետո հաճախ է հանդիպում գործարարների հետ, եթե չլիներ Արտյոմ Վարդանյանի քաղաքական դիրքավորումը։ Բան այն է, որ նա նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտում դիրքավորված՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի ներկայացուցիչն է։ Ակտիվորեն մասնակցում էր նախընտրական քարոզարշավին։ Ավելին, Արտյոմ Վարդանյանը Մոսկվայում հականիկոլական բողոքի ակցիաների կազմակերպիչ էր։

Հետաքրքիր է նաև, որ այս հանդիպման մասին լուր տարածվելուց ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Politik.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ հայերի միության հայտարարությունն արդյունք է Աննա Հակոբյան և Արտյոմ Վարդանյան հանդիպման։ Արտյոմ Վարդանյանը գնացել է Աննա Հակոբյանի մոտ և փորձել է հարաբերություններ կարգավորել։ Վարչապետի կինը  պահանջել է, որ Արա Վարդանյանի ղեկավարած կառույցը հրապարակային շնորհավորի իր ամուսնուն՝ վարչապետ դառնալու կապակացությամբ։ Հակոբյանը հասկացրել է, որ ինքը միայն հրապարակային հայտարարությունից հետո կների Արա Վարդանյանին և Արտյոմ Վարդանյանին։ 

Հայտարարությունից հետո հանդիպման մասին Աննա Հակոբյանի գրառումը եղել է նշան, որ Արա Աբրահամյանն ու իր բանագնացը ներվել են ու արդեն ունեն Աննա Հակոբյանի «դաբրոն»։