Աննա Հակոբյանը կների՞ Արսեն Թորոսյանին

Երեկ, անդրադառնալով Աննա Հակոբյանի «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, ծխախոտի ինդուստրիայից բարեգործությանը ուղղված քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ծրագրին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ նախաձեռնությունը համարել է անթույլատրելի.«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատուկ հայտարարություն է ուղարկել երկրի ղեկավարներին, այդ թվում՝ նաև մեր երկրի, որով կոչ է արել չհամագործակցել որևէ ծխախոտային ինդուստրիայի ֆինանսական ծրագրերին»:

Սա բավական հանդուգն քայլ է նախարար Արսեն Թորոսյանի կողմից։ Ըստ էության, նա մեղադրում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին անթույլատրելի գործունեությամբ զբաղվելու՝  ծխախոտ արտադրող ընկերությունների համար դրական իմիջ ապահովելու մեջ։

Նախարարի այս հայտարարությունը կարող է թանկ նստել իր վրա, եթե իհարկե Աննա Հակոբյանը ներողամտորեն չմոտենա եղածին։ Առաջիկայում, ըստ ամենայնի, պարզ կլինի՝ Աննա Հակոբյանը ներե՞լ է Արսեն Թորոսյանին, թե՞ ոչ։