Շաբաթներ առաջ ֆեյսբուքյան օգտատեր, «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Նարեկ Մանթաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ սույն թվականի փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածումվարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ կառավարության շենքում իր հրավերով հանդիպում է ունեցել ՀՀ ծխախոտի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների (արտադրող, ներմուծող) հետ և ներկայացրել իր հիմնադրամի գործունեությունը։
Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն առաջարկել է ծխախոտի ամեն տուփից 1 դրամ փոխանցել իր հիմնադրամին»։
Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը հարցում էր ուղարկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։ Օրերս ստացանք գրասենյակի պատասխանը, որում, մասնավորապես, ասվում է․«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան, Ձեզ եմ ներկայացնում Ա. Հակոբյանի պատասխանը:



