Օրերս լուր էր հրապարակվել, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը Նյու Յորք է մեկնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքանթիռով։ Տարածվող լուրերի մասով Աննա Հակոբյանը մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք: Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ նաև այս հարթակում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Ավելին Աննա Հակոբյանը այս օրերին Փարիզում չի եղել, իսկ ԱՄՆ այցին մեկնել է Մոսկվայով......»։



