Աննա Հակոբյանը աջակցել է Արգիշտի Քյարամյանին․...

Իշխանական թիմում երեկ կռիվ էր ընկել։ Խորհրդարանում ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու ՔՊ-ական որոշ պատգամավորներ վեճի բռնվեցին։ Գործը արդեն հասնում էր բռնունցքներին, եթե չմիջամտեր  Սասուն Խաչատրյանը։

 

Խորհրդարանում տեղի ունեցածից հետո Արգիշտի Քյարամյանին շտապ կարգով հրավիրել էին կառավարություն։ Լրատվամիջոցները դա արձանագրել էին իրենց տեսախցիկներով։ Փաշինյանն, ըստ էության, պատասխանատվության էր կանչել Քյարամյանին, քանի որ ՔՊ-ականների հրապարակային ստորացումը նաև իր ստորացումն էր։ Մինչ Քյարամյանը կառավարության շենքում էր՝ մամուլը գրեց, որ ՔՊ-ականները նախաձեռնում են նրա պաշտոնանկության գործընթաց, որի մասին հայտարարել է Արփի Դավոյանը։

 

Մեր տեղեկություններով ՔՊ-ում գրեթե պատրաստ են եղել Քյարամյանի պաշտոնանկությանը և վստահ են եղել, որ Փաշինյանն էլ կողմ կլինի, բայց գործին միջամտել է Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Աննա Հակոբյանը երեկ երեկոյան աղմկոտ պաշտոնանկության քննարկումների ֆոնին աջակցել է Արգիշտի Քյարամյանին։ Նա խոսել է Փաշինյանի հետ և բացատրել, որ ՔԿ ղեկավարին սադրել են ՔՊ-ականները ու լավ կլինի հանգիստ թողնել Քյարամյանին։

 

Թե որքանով է օգնել Աննա Հակոբյանի աջակցությունը Արգիշտի Քյարամյանին տեսանելի կլինի մոտ օրերս, եթե նա պաշտոնանկ չարվի՝ ուրեմն պետք է պարտական լինի Աննա Հակոբյանին։

 

Հ․Գ․ Առաջիկայում մենք ներիշխանական այս կոնֆլիկտի վերաբերյալ նոր մանրամասներ կներկայացնենք։