Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, նոյեմբերի 9-ին հրապարակեց լուսանկարներ Տանզանիայի Միացյալ Հանրապետությունից` գրառմամբ, որ իրենք սաֆարի են գնացել: Շատերին զարմացրեց, թե իրենց ամեն կերպ համեստ ու ժողովրդի ծառա ներկայացնող իշխանական ընտանիքի անդամներն ինչու են հրապարակում լուսանկարներ գերթանկարժեք հանգստից եւ այն էլ նոյեմբերի 9-ին, բոլորիս համար այդքան ցավալի այդ օրը:
Սովորաբար քարոզչական նման աղմուկ աղաղակով ծածկում են դրա հետեւում կատարվելիք լրիվ այլ իրադարձություն: Ինչո՞ւ էր Աննա Հակոբյանին պետք նման աղմուկ բարձրացնել եւ Տանզանիայի իր հանգստով անհանգստացնել մարդկանց, ի՞նչ կա այդ երկրում սաֆարիից բացի, որ կարող է հետաքրքրել օտարերկրացի իշխանավորներին, որոնց ձեռքին լավ փող է գալիս: Տանզանիան սաֆարիից եւ Զանզիբարի հանգստավայրից բացի հայտնի է ադամանդի հանքերով, որոնք հիմնականում պատկանում են օտարերկրացիներին: Մի՞թե Աննա Հակոբյանին եւ իրեն ուղեկցող ռուսաստանցի միլիարդատեր Իգոր Կոստանովի կին՝ Գոհար Հակոբյանին Տանզանիա կարող էր կանչել ադամանդի հանքերից մեկը: Եթե իրականում Աննա Հակոբյանին հետաքրքրեր ադամանդի բիզնեսը, ապա այդտեղ իրեն կարող էր օգնության գալ սաֆարիի աղմկոտ քարոզչությունը: Ու տրամաբանական կդառնա նոյեմբերի 9-ին նման լուսանկարների տարածումը: Սրանք հարցեր են, որ դեռ իրենց պատասխանները կստանան: