Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Sas Swett»-ի կողմից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile (Ժպիտների քաղաք)» հիմնադրամին համանուն թխվածքի և տորթի վաճառքից փետրվար ու մարտ ամիսների ընթացքում փոխանցվել է 1 մլն 688 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է «Ֆակտոր․ամ» լրատվականը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Աննա Հակոբյանը հանդիպել էր նաև ծխախոտ արտադրող ընկերությունների սեփականատերերի հետ և առաջարկել ամեն վաճառված տուփից փոխանցում կատարել իր հիմանադրամին։
Աննա Հակոբյանը, փաստորեն, առաջին հաջող բիզնես պրոյեկտն է իրականացնում։ Նրա և նախկին ՀՀԿ-ական օլիգարխ, ընտրակեղծարար Արտակ Սարգսյանի համատեղ նախագիծը միանշանակ չի կարող ընկալվել հանրության կողմից։ Սա նախկին արատավոր երևույթի առավել քաղաքակիրթ կաղապարի տակ քողարկված տարբերակն է։ Իհարկե, նման նախագծեր շատ կան աշխարհում, բայց երբ մի կողմը երկրի ղեկավարի կինն է, ապա շատ գործարարներ ստիպված են համաձայնվում իրենց եկամուտների մի մասից հրաժարվել։



