Նիկոլ Փաշինյանի մանկական երազանքն է եղել դավաճան դառնալը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցած քրեական գործին՝ Արամ Հարությունյանը նկատեց, որ դրանով Փաշինյանը հայտնվել է օրենքից դուրս և վերջինիս դեմ ցանկացած գործողություն ընդունելի է:
«Հիմա աբսուրդային իրավիճակ է, ըստ ՍԴ որոշման՝ Քրեական օրենսգրքի 301 հոդվածը չկա, բաց պարզվում է, որ իրենց գլխավոր «մեղադրյալը» կա»,- ասաց նա և հայտարարեց, որ անհիմն մեղադրանքի մասին նախագահի կողմնակիցները վաղուց էին խոսում:



