Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ ու մտածված, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Եթե գրառումների մեջ՝ լինի ֆեյք, թե սովորականա անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ կանխելու և բացահայտելու համար այդ երևույթը», – ասաց նա:
Թե ինչպես է պատկերացնում ֆեյքերի դեմ պայքարի միջոցները, Վանեցյանը չմանրամասնեց՝ պնդելով, որ վարչապետը ժամեր առաջ է հանձնարարել ուշադրություն դարձնել այս խնդրին ու վերջինս պետք է ուսումնասիրվի:



