Անիմաստ գործով են զբաղված քննչական մարմինները...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է: ՔԿ դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին Միանսյանը վստահություն հայտնեց, որ շինծու քրեական գործերով փորձում են խանգարել ընդդիմադիրներին և մասնավորապես ՀՅԴ-ին.«Չի բացառվում, որ առաջիկա օրերին էլի ունենանք իրավապահ մարմիններ հրավիրվող անձինք, որոնք նույնես մեծ հաշվով հայտնվել են քաղաքական կալածյալի կարգավիճակում: Արդեն հայտարարել ենք, որ սա քաղաքական հետապնդում է, որ չկա որեւէ իրավաբանություն այստեղ: Այս ծաղրելու գործընթացը, որ իրականացվում է հայոց պետականության նկատմամբ, շատ ավելի տխուր հետեւանքներ է ունենալու:

Իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն գլխավոր հանցագործն է, որ այսօր ԱԺ-ում ցույց տվեց, որ բացարձակ կապ չունի մեր պետության ու պետականության հետ: Նա անընդհատ մեր երկիրը տանում է հայրենքը պարտության»,-ասաց Մինասյանը՝ հավելելով.«Այս մեղադրանքները մեզ վրա ազդեցություն չեն կարող ունենալ: Այո, կարող են որոշակի ժամանակ խլել մեզնից, բայց ոչ պայքարի թափն է դրանից նվազելու, ոչ վճռականությունը, ոչ էլ այն մեթոդները, որոնք մենք գործադրում ենք: Այնպես որ անիմաստ գործով են զբաղված քննչական մարմինները»: