Անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հ...

Եկեք մեր բոլորի անունից կոչ ուղղենք ՀՀ ԱԳՆ-ին, որը նույնպես այս օրերին ստիպված պարբերաբար այս խելագարի ձեռքը կրակն է ընկել. ԱԳՆ-ից պահանջում ենք հանդես գալ հայտարարությամբ՝ դատապարտելով այս խելագարի այս րոպերենին գործունեությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մեր երկրի կայունությունը, անվտանգությունը շատ կարեւոր է: Բոլորդ տրամադրվեք, որ անհրաժեշտության դեպքում պետք է գիշերենք այս հրապարակում: Ինքնագործունեություն չի լինելու, սադրանքների չենք գնալու: Տաք հագնվեք, պատրաստ եղեք վճտռական պայքարի: Ըստ սցենարի մենք մեր այսօրվա բոլոր գործողությունները կկազմակերպենք:

Նաեւ հատուկ կոչ եմ անում Նիկոլի կողքը կանգնած 2-3 օլիգարխներին, եթե անհրաժեշտ լինի, անունները կհնչեցնեմ, որոնք փորձում են մարդկանց զենք տալ, ուղարկել սադրանքների: Հատ-հատ անուններդ գիտենք, չփորձեք ժողովրդի վրա զենք կիրառել: Զգուշացնում ենք, ձեր վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա, նորերը չավելացնեք: Այս պահից կարգախոսը փոխում ենք. «առանց թուրքի Հայաստան»: