Անհրաժեշտ է, որ մեկի ճանապարհը բացելուց հետո...

Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ուժ, որը պետք է գա, ասի թե ինչ ծրագիր ունի, որ մենք մի մարդու «ճանապարհ դնելուց» հետո, երկրորդ մարդու հետ նույն խնդրի առաջ չկանգնենք: Այս մասին Ավան վարչական շրջանում «Մեր ձևով» շարժման գրասենյակի բացմանը ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Ի՞նչ ծրագիր ունենք մենք: Մեր հայրենիքում 3 միլիոն մարդ է ապրում, իսկ աշխատում է ընդամենը 800,000-ը: Առաջին խնդիրը առաջին հայացքից բոլորս կհամաձայնվենք, որ աշխատատեղն է՝ նորմալ աշխատանքի տեղը, որպեսզի մարդը, անգամ եթե մի աշխատանքը դուրը չգա, ուրիշ տեղ գնալու հնարավորություն ունենա: Այդ իսկ պատճառով մեր տնտեսական ծրագրի առաջին քայլը դա 300,000 նոր աշխատատեղեր ստեղծելն է: 5 տարվա ընթացքում այդ ցուցանիշին հասնելու մեծ հնարավորություն կա, և մենք առաջին քայլը դա ենք անելու»,- նշել է նա:

Անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման հնարավորություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է.

«Երևանում դա կլինի բժշկության, գիտության զարգացման, տուրիզմի և բարձր տեխնոլոգիաների շնորհիվ, իսկ շրջաններում՝ գործարանների շնորհիվ: Ով արդեն ունի աշխատանք՝ կրպակ, վարսավիրանոց, խանութ, շուկայում տեղ, նրանց ազատելու ենք շրջանառության հարկից»:

Ավան վարչական շրջանում Մարշալ Բաբաջանյան փ. 46,

Մարշալ Խուդյակով փ. 163,

Ավան, Դուրյան թաղամաս 37 հասցեներում բացվել են «Մեր ձևով» շարժման գրասենյակներ։