Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը մասնակցել է Բահրեյնի Մանամա քաղաքում անցկացվող Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին, ընդգծել է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը, հաղորդել է IRNA-ն։
Մելոնին նաև երկու պետությունների ստեղծումն անվանել է պաղեստինյան հարցի և Մերձավոր Արևելքի ճգնաժամի լուծման միակ միջոցը: Նա Գազայում հրադադարը որակել է «փխրուն» և աջակցություն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանի համար խաղաղության ծրագրին:



