Անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԺ-ում են...

Քիչ անց Ազգային ժողովում անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպելու են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման պատճառը օրեր առաջ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանի արած հայտարարություններն են:

Ծնողները որոշակի բացատրություններ ու պարզաբանումներ են ցանկանում ստանալ նրանից: