Իշխանության հինգ անհաջողակները

Նիկոլ Փաշինյանն իր թիմով մեկ տարուց ավել ժամանակ է ինչ իշխանության գլուխ է։ Այս ժամանակը բավական էր, որպեսզի հասարակությունը կարողանա գնահատել տարբեր պաշտոնյաների։ Փաշինյանի իշխանությունն արդեն իսկ հասցրել է բացահայտել իր կազմի հաջողակներին և անհաջողակներին։ Այս պահին մենք կանդրադառնանք հինգ անհաջողակ գործիչներին։

Առաջին տեղում անխոս Արարատի մարզպետ, կոկորդիլոսների պատմությամբ հայտնի Գարիկ Սարգսյանն է։ Այս ընթացքում նա հասցրել է բազմաթիվ ծիծաղելի և անհարմար պատմությունների կիզակետում հայտնվել։ Շատերի համար է պարզ, որ մարզպետը չի տիրապետում իրավիճակին և իր տեղում չէ, բայց Փաշինյանը շարունակում է նրան պահել մարզպետի պաշտոնում, քանի որ քայլել է իր հետ իշխանափոխության օրերին։ Գարիկ Սարգսյանն այնքան թույլ մարզպետ է, որ մարզի բնակիչներն անգամ ամենափոքր խնդրի լուծման համար հասնում են Երևան՝ կառավարություն։

Փաշինյանի իշխանության հաջորդ անհաջողակը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն է։ Նա ըստ մամուլի հրապարակումների մարզպետ նշանակվելուց առաջ տաքսու վարորդ է եղել և հայտնվել է նման բարձր պաշտոնում միայն այն բանի համար, որ ՔՊ թիմի անդամ է եղել։ Արագածոտնի մարզպետի հեղինակությունն այնքան ցածր է մարզում, որ ամիսներ առաջ ստիպված էր փախնել բողոքի դուրս եկած գյուղացիների մոտից, ովքեր փորձում էին ծեծի ենթարկել նրան։ Դավիթ Գևորգյանը վերջերս բավական քննարկվեց մամուլում, քանի որ պարզվեց, որ տարիներ առաջ ՌԴ դեսպանատան դիմաց տրորել է այդ երկրի պետական դրոշը։ Հետո մարզպետը փորձեց հերքել, ասելով որ ինքը չի եղել, չնայած այն հանգամանքին, որ առկա էր նաև տեսանյութ իր գործողությունները նկարագրող։

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ևս իշխանության ոչ հաջողակ դեմքերից է։ Իր գործունեության վերջին մեկ տարվա ընթացքում նա բազմաթիվ անգամներ հայտնվել է սկանդալային պատմությունների կիզակետում։ Մամուլի և հասարակության կողմից շատ է քննադատվել Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի ակտիվ դերակատարումը ամուսնու գործնական կյանքում։

Նոր իշխանության անհաջողակ դեմքերից է նաև պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Շատերը չեն պատկերացնում, թե նա ինչով է զբաղվում Ազգային Ժողովում։ Իր պատգամավորական գործունեության մասին շատ բան հայտնի չէ։ Մամուլում միայն մի քանի անգամ գրվեց, որ նա տարբեր առիթներով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նախկին շնորհավորական ուղերձներն է իր անվան տակ հրապարակում։

Վարչապետ Փաշինյանի թիմակից, ախրանիկ-պատգամավոր մականունով հայտնի Հայկ Սարգսյանն ամբողջացնում է անհաջողակների մեր հնգյակը։ Հայկ Սարգսյանը հայտնի է իր վուլգար կեցվածքով, թանկարժեք մեքենաներով, կրիմինալ դեմքերի հետ ընկերություն անելով և նախագահի նստավայր կասկածելի վարքով կանանց տանելով։ Վերջերս խոսակցություններ էին շրջանառվում, որ Փաշինյանը փորձում է ազատվել նրանից, քանի որ իր քայլերի պատճառով իշխանությունները թիրախավորվում են։