Անձրևո՞ւմ է՝ մի՛ անհանգստացեք․ «Ծովակալ Ավինյ...

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանի գրել է.

«Անձրևո՞ւմ է։ Մի՛ անհանգստացեք. Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ։ Իսկ փողոցների հեղեղումները ձեր աչքին է թվում։ Բայց եթե այդուհանդերձ փողոցներում հորդառատ գետեր են հոսում, Երևանի քաղաքապետարանի «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՀՈԱԿ-ի «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն։ Քաղաքապետարանի լրատվական ծառայություն»: